ԱՄՆ վարչակազմն առաջարկել է Հայաստանին 25 մլն դոլար օգնություն տրամադրել: Սա Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի՝ որպես հումանիտար աջակցություն առաջարկած 100 մլն դոլար գումարի քառորդ մասն է: Այս մասին գրառում է կատարվել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Ֆեյսբուքի էջում:
Նշվում է, որ Միացյալ Նահանգները նավթով հարուստ Ադրբեջանին որպես ռազմական օգնություն տրամադրել է ավելի քան 120 մլն դոլար, մինչդեռ Սպիտակ տունն առաջարկում է այս գումարի միայն մի մասը հատկացնել 100 հազար հայերին, որոնք տեղահան են արվել Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում:
«Պահանջում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը մերժի Սպիտակ տան առաջարկն ու խելամիտ օգնություն հատկացնի Հայաստանին ու Արցախին»,- նշվում է գրառման մեջ: