Ադրբեջանը շարունակում է թարմացնել չպայթած զինամթերքի և ականների պայթյունից տուժածների մասին միասնական տվյալների բազան:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ 2021-ի մայիսին գրանցվել է երկու դեպք: Ականի վրա պայթել է 5 մարդ: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դրա հետևանքով մահացել է մեկ զինվորական, երկու քաղաքացիական անձ և երկու զինվորական վիրավորվել է:
Ընդհանուր առմամբ՝ 2021-ի ընթացքում ականի պայթյունից տուժել է 59 ադրբեջանցի:
Մայիսին Վարանդայի շրջանում զոհվածների մարմինների որոնողական աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել է ՀՀ մեկ քաղաքացի: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա տարհանվել է: