Վրաստանն այսօրվանից բացել է ցամաքային սահմանը, որը ճանապարհորդների համար փակ էր 2020-ի մարտից` կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
Հարևան երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ սահմանների բացումը կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին, ինչը, իր հերթին, դրական ազդեցություն կունենա տնտեսության աճի վրա: