Գերիների հարցով ԱԱԾ-ն զբաղվում է, ամենօրյա, շուրջօրյա աշխատանքներ են կատարվում նրանց վերադարձնելու ուղղությամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:
Ճշտող հարցին՝ արդյոք խոսքը Գեղարքունիքի մարզում առևանգված 6 հայ գերիների մասի՞ն է, ԱԱԾ տնօրենի տեղակալը մանրամասնեց՝ «և՛ նրանց, և՛ մնացածի»:
Նրա խոսքով՝ ուժային գործարք չի լինելու, լինելու են միայն բանակցություններ:
«Բանակցությունների արդյունքում պետք է փորձենք մեր եղած գերիներին հետ բերել»,- տեղեկացրեց նա: