Խորհրդարանը հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հյուրընկալել է երեխաներին: Հյուրերը 44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներն էին: Էքսկուրսն սկսվել է ԱԺ թանգարանից, հետո տոնի պատվիրակները եղել են ԱԺ գրադարանում:
Խորհրդարանի այգին վերածվել էր մեծ խաղահրապարակի: «Իմ երազանքն է՝ խաղաղություն» խորագրով կավճանկարչության համար առանձնացված հատվածում հյուրերը նկարել են իրենց բաժին խաղաղությունը:
Երեխաները եղել են նաև նիստերի դահլիճում, որտեղ նրանց դիմավորել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նրանք հարցեր են ուղղել նաև պատգամավորներին:
Ավարտին հյուրերին միացել է ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանն ու հունիսմեկյան տպավորություններն ամբողջացել են խորհրդանշական լուսանկարով: