Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրն է: Այստեղ սովորում է 3-18 տարեկան 120 երեխա` ամբողջ հանրապետությունից, Արցախից և Վրաստանից: Նրանց 25 տոկոսն ունի հարակից համակցված խնդիրներ:
Օդի ու ջրի պես անհրաժեշտ սարքերը թույլ են տալիս լսողության խանգարումներ ունեցող երեխաներին կապի մեջ լինել արտաքին աշխարհի հետ, սակայն տեխնիկան զարգանում է, մարդկանց հետ շփվելու, լիարժեք և ինքնուրույն դառնալու համար որակյալ ու թանկարժեք սարքեր են հարկավոր:
Նվեր, որը երազանք է եղել կրթահամալիրի բոլոր աշակերտների համար: Բարերար Միքայել Վարդանյանի աջակցությամբ կրթահամալիրի 91 սաների կյանքը դանիական «Օտիկոն» ֆիրմայի գերհզոր, նորագույն դասի լսողական սարքերի օգնությամբ այսօրվանից կփոխվի: Բարերարը կրթահամալիրում է, նախ դիտում է երեխաների ելույթները, ապա անձամբ հանձնում նվերները և կիսում նրանց ուրախությունն ու ապրումները:
Այս փոքրիկն ու դպրոցի մյուս սաներն այսօրվանից նորագույն դասի լսողական սարքերի օգնությամբ յուրաքանչյուր ձայն կլսեն առավելագույն մաքրությամբ: Մասնագետը վստահ է՝ գերհզոր այս սարքը կրելու դեպքում երեխայի խոսքն է՛լ ավելի կզարգանա:
Ժորժը նոր սարքի հնարավորություններին դեռ շատ ծանոթ չէ: Միայն հասցրել է համոզվել՝ նորագույն դասի սարքով դիմացինի խոսքն ավելի մաքուր է լսում: Մաքուր ձայն որսալուց բացի, լսողական սարքն ունի մի շարք այլ հնարավորություններ:
Կրթահամալիր հասնելու համար ծնողներն ստիպված են բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել: Երթուղային մի քանի ավտոբուս են փոխում, մեծ գումար ծախսում կամ երեխային թողնում գիշերակացով: Այս խնդիրը ևս կլուծվի: Նվերը դպրոցի բակում է, առաջին ուղևորներն շտապում են ավտոբուսով առաջին զբոսանքին:
182 գերժամանակակից լսողական սարքի և ճապոնական 2 նոր ավտոբուսի համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 109 մլն դրամ: