Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից բաց կլինի դեռևս միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։
«Անցակետը բաց է ամեն օր՝ ժամը 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։
Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)»,- տեղեկացնում է դեսպանատունը։