ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է մորաքրոջ բնակարանից կատարված գողության դեպքը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչուհին, նախապես տեղյակ լինելով մորաքրոջ բնակարանում պահվող գումարի մասին, օգտվելով նրա տուն ազատ ելումուտ ունենալու հանգամանքից, 2021 թ. մարտի 1-14-ն ընկած ժամանակահատվածում այցելել է վերջինիս տուն և գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 3.800.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: