Ստեփանակերտում մեկնարկել են Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքում բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները, հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Նոր թաղամասը բաղկացած է 3 մասնաշենքից, որոնցից երկուսը`12 հարկ վերգետնյա, 1-ը` ստորգետնյա, իսկ մեկը՝ 9 հարկ վերգետնյա և 1 հարկ ստորգետնյա։
Բնակարանների քանակը ըստ սենյակների`
2 սենյականոց՝ 47 բնակարան
3 սենյականոց՝ 138 բնակարան
4 սենյականոց՝ 33 բնակարան
Ընդհանուր բնակելի մակերեսը՝ 1807,2 քմ։
Մասնաշենքերից մի մասը նախատեսվում է որպես հասարակական նշանակություն։
Կկառուցվի միջհրապարակային ճանապարհ, ավտոկայանատեղի, կանաչապատ գոտիներ, կբարեկարգվի մերձակա տարածքը։
Ներկա դրությամբ ավարտված են հողային աշխատանքները, նախապատրաստվում են սկսել հիմքի շինաշխատանքները։
Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին: