ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներն 9 օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացրել Մասիս քաղաքի աղբավայրում:
Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հետագա կանխարգելիչ աշխատանքներն իրականացվելու են Մասիս քաղաքի աղբավայրի աշխատակիցների կողմից։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: