Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվել է ըմբշամարտի Մ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը հայ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ: Արծաթե մեդալ է նվաճել Արեն Սերոբյանը (52 կգ):
Բրոնզե մեդալ են նվաճել՝ Գագիկ Ղազարյանը (38 կգ), Սաշա Պետրոսյանը (44 կգ ), Սամվել Գևորգյանը (48 կգ), Վլադիմիր Ազարյանը (57 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (68 կգ ) և Արայիկ Այվազյանը (75 կգ):
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ըմբշամարտի Մ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել էին 4 մեդալ: