«Գտնված մեղեդիների» վերջին փորձերն են՝ հունիսի 1-ի երեկոյան՝ ժամը 19:00-ին, Օպերայի բակում երեխաներին հյուրընկալելու համար: 65 տարի Հանրայինի եթերից սիրված արտասահմանյան ու հայկական մուլտերի սիրելի մեղեդիները կհնչեն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Ազատության հրապարակում կներկայացվի նաև տարիների ընթացքում Հանրային հեռուստատեսության էկրանի լավագույն մանկական հաղորդաշարերի պատմությունը:
Երաժշտությունից՝ գրականություն. երեխաների պաշտպանության միջազգային օրը ժամը 16:00-ից Արամ Խաչատրյանի արձանի մոտ կմեկնարկեն մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք, ազգային խաղեր, պաղպաղակի և քաղցրավենիքի անվճար հյուրասիրություն: Երեխաները կհանդիպեն գրքերից «դուրս եկած» հերոսների, իսկ ցուցահանդես-վաճառքը կտևի մինչև ուշ երեկո։
Տոնը կշարունակվի Հանրապետության հրապարակում՝ լույսերով դեպի հեքիաթ տանելով երեխաներին: Երեխաների ժպիտը վերադարձնելու հրավերով՝ մոտ 20 կատարմամբ բեմականացված համերգի հրավերը կլինի նաև վերափոխված երգերով՝ երեխաներին կրթելու համար: