Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այսօր ընդունել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում օրերս անցկացված սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Դավիթ Հովսեփյանին:
«Դավիթի չեմպիոնական տիտղոսը պատերազմից հետո Արցախի մարզական կյանքում արձանագրված առաջին մեծ հաջողությունն է: Շնորհավորելով մեր շուշեցի չեմպիոնին՝ մաղթել եմ նորանոր նվաճումներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը: