Թբիլիսիում նշվել է աշուղ Սայաթ-Նովային նվիրված տոնը` Վարդատոնը: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Ավանդույթի համաձայն` մայիս ամսվա վերջին կիրակի օրը Թբիլիսիում նշվում է աշուղ Սայաթ-Նովային նվիրված տոնը` Վարդատոնը։
Վիրահայերը, 107 տարի առաջ հիմնած կարգի համաձայն, Հովհաննես Թումանյանի տնից երթով իջան աշուղի հուշակոթողի մոտ, վարդեր խոնարհեցին, ապա շարժվեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի ու հարգանքի տուրք մատուցեցին մեծն աշուղի հիշատակին։
Այս տարի, համավարակով պայմանավորված, ավանդական համերգ տեղի չունեցավ»,- ասված է հայտարարությունում։