ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը Դանիայի հետախուզական ծառայությունների աջակցությամբ հետևել է եվրոպացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, գրում է euronews-ը:
Հետապնդումը շարունակվել է մինչև 2015 թվականը: 2012-2014 թվականներին Դանիայի հետախուզական ծառայությունները ամերիկյան ԱԱԳ-ին տրամադրել են մուտք Կոպենհագենի մոտակայքում գտնվող հատուկ կայան, որտեղից էլ ամերիկացիները գաղտնալսել են քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Նորվեգիայի, Շվեդիայի ղեկավարներին: Տեղեկության բացահայտումից հետո Դանիայի գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է ներկայացրել:
Սա նման առաջին բացահայտումը չէ: 2013 թ. Էդվարդ Սնոուդենը, որն ԱԱԳ-ի հետ աշխատում էր պայմանագրով, հայտնաբերեց ԱՄՆ դաշնակիցների էլեկտրոնային հսկողության սխեման, ներառյալ խոսակցությունների գաղտնալսումը:
Դա մեծ սկանդալ առաջացրեց և ստիպեց Սնոուդենին փախչել երկրից: Այս անգամ նա ասել է, որ եվրոպական առաջնորդների և նախարարների դեմ նման գործողություններ թույլատրելու իրավունք ունի միայն Միացյալ Նահանգների նախագահը: