24 օր է՝ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը չի հայտնվել հասարակության առջև: Այս տարի սա բացակայության ամենաերկար ժամանակահատվածն է: Այս մասին Սեուլում կայացած ճեպազրույցում հայտարարել է հարավկորեացի պաշտոնյան, որը պատասխանատու է Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար:
Սեուլը, սակայն, չի նշել Կիմ Չեն Ընի բացակայության հնարավոր պատճառները՝ շեշտելով, որ առայժմ որևէ գնահատական տալն «անտեղի» է:
EADaily-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Կորեայի Հանրապետությունը, որն ուշադիր հետևում է իր հարևանին ՝ ԿԺԴՀ-ին, նկատել է, որ Կիմ Չեն Ընն արդեն երկրորդ տարին անընդմեջ հազվադեպ է հայտնվում հասարակական միջոցառումներին՝ դա անվանելով հաստատված «ավանդույթ»: 2020 թվականի մայիսին Կիմ Չեն Ընի անսովոր երկար բացակայության (ավելի քան 20 օր) պատճառով լուրեր տարածվեցին նրա ծանր հիվանդության կամ մահվան մասին: Սակայն հյուսիսկորեացի սառաջնորդը փարատեց այդ լուրերը՝ հայտնվելով իր քաղաքացիների առջև Սունչհոնի գործարանի բացման արարողությանը: