Կորոնայով վարակման դեպքերի նվազման ֆոնին, Հայաստանի տնտեսությունը վերակենդանացման առաջին նշաններն է ցույց տալիս: Ու թեև տնտեսական ակտիվության ցուցանիշները դրական դինամիկա են արձանագրել, ընդդիմադիրները լավատես չեն, կարծում են անցյալ տարվա թվերն այնքան վատն էին, որ համեմատության մեջ այս տարին շահած է դուրս գալիս, բայց դեռ չի նշանակում, որ ուրախանալու առիթ կա:
Իշխանությունից հակադարձում են՝ թեկուզ համեմատվող տարին լոքդաունային 2020-ն էր, բայց այսօրվա դրական տեղաշարժը թերագնահատել պետք չէ:
Տնտեսական ցուցանիշները՝ տնտեսագետների հետ, վերլուծել է Հերմինե Բաղդասարյանը: