Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք: Մահացել է 18 մարդ, այդ մասին հաղորդում է կառավարության stopcov պաշտոնական կայքը:
Համաճարակի սկզբից մինչև օրս հանրապետությունում հայտնաբերվել է վարակման 343603 դեպք:
Անցած 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1407 մարդ, համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 326 423 հիվանդ: Մահերի ընդհանութ թիվը 4757 է:
Մեկ օրվա ընթացքում կատարվել է 25300 թեստ, որից 14238-ը ՝ հակամարմինների, 11062-ը ՝ ՊՇՌ թեստերի:
Պատվաստվել է 138.151 մարդ, այդ թվում ՝ 2484 վերջին մեկ օրում:
Վարակման մակարդակը `օրական` 2.86%, վերջին 14 օրվա ընթացքում `3.46%, վերջին յոթ օրվա ընթացքում` 2.85%:
Կարանտինում է գտնվում 47 մարդ, 3815-ը՝ հիվանդանոցներում, 661-ը` քովիդ հյուրանոցներում: