Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի, թե ինչու է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից: Այս մասին Ապարանում՝ ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հենց այստեղից էլ, ըստ Փաշինյանի, ի հայտ է եկել Մեղրին Ադրբեջանին հանձնելու դավադիր և դավաճան ծրագիրը:
«Եվ այդ ծրագիրը Ռոբերտ Քոչարյանն է դավադիր և դավաճանական կերպով տարել, ՀՀ Անվտանգության խորհրդում քննարկել»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս փաստը վկայում է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որն այն ժամանակ էլ է եղել պաշտպանության նախարար: Սրանից հետո Ստամբուլի գագաթնաժողովում արձանագրվել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանում, ընդգծեց Փաշինյանը և ավելացրեց, որ դրա արդյունքում են ձևավորվել Մադրիդյան սկզբունքները: