Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների գործակցությանը, որին ՆԱՏՕ-ն չի արձագանքում: Նա մասնավորապես գրել է.
«ՆԱՏՕ-ն ու բարեկամ երկրները չեն արձագանքել, երբ Թուրքիան բաց է պահել Սիրիայի սահմանները «Իսլամական պետություն» և «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումների առջև, անօրինական կերպով ներխուժել ու զավթել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների մեծ մասը, հարձակումներ է իրականացրել Հյուսիսային Իրաքի բնակչության դեմ և սիրիացի վարձկաններ է ուղարկել Լիբիա և Ադրբեջան»,- նշվում է գրառման մեջ: