Մայիսի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 15 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ,
Արարատի մարզի Կանաչուտ գյուղում՝ 1000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 15.7 հա: