Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներով՝ Առաջին ալիքն ամենադիտելի հեռուստաալիքն է։
Առհասարակ բոլոր ԶԼՄ-ներից քաղաքական տեղեկատվության համար հարցվածների 12%-ը նախընտրում է Առաջին ալիքը, որն առաջարկված ընտրանքների ցանկում ամենաբարձր ցուցանիշն է։
Կառավարության գործունեությունից դժգոհ քաղաքացիների 14%-ի և գոհ քաղաքացիների 16%-ի համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրը Առաջին ալիքն է։