Այսօր մասնակցել եմ «Ապագայի մոդել» խորագրիրը կրող ռազմավարական համաժողովին, որի շրջանակում ծավալուն քննարկումներ ենք ունեցել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի արդյունավետ աշխատանքի ապագա մոդելի ու տեսլականի, նաև նորարարությունների առևտրայնացման և ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը:
«Հայաստանը գիտելիքի, համարձակության, նորարարության կարիք շատ ունի:
Կրթական ոլորտում համարձակ մոտեցումն ու նորարարությունը, յուրաքանչյուրի տաղանդը բացահայտելն և իր ներուժն օգտագործելն առաջնային խնդիր է մեր երկրի և պետության համար: Կրթությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չունենք:
Նորարարական գործունեությունը և տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում տնտեսական բարգավաճման հիմնական շարժիչ ուժն են։ Դրանք ոչ միայն հնարավորություն են ընձեռում ապահովելու բնակչության կենսամակարդակի բարձրացումը, լուծելու սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրները, այլև հանդիսանում են երկրների աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական հզորության ու անկախության կարևորագույն հիմնաքարեր»,- գրել է նախարարի պաշտոնակատարը: