Կանադայի նախկին գիշերօթիկ դպրոցներից մեկում հայտնաբերվել է եղբայրական գերեզմանոց 215 երեխայի աճյունով: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Աշակերտներն ուսում են ստացել բրիտանական Կոլումբիայում գտնվող բնիկ հնդկացիների դպրոցում, որը փակվել է 1978 թվականին:
Կանադայի արտգործնախարար Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ այդ հայտնաբերումը «Կանադայի պատմության ամոթալի էջի ցավալի հիշեցում է»:
Կանադայում գիշերօթիկ դպրոցները պարտադիր են եղել: 19-20-րդ դարերի Կանադայի իշխանությունները նպատակ են ունեցել հարկադրաբար ձուլման ենթարկել բնիկ երիտասարդներին:
1890-ին բացված Կամլուփս գիշերօթիկ դպրոցն ամենամեծն է եղել, որտեղ կրթվել է 500 սան: