Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։ Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Խանջյան փողոցի թունելում՝ հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերն ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն: Հունիսի վերջին նախատեսում ենք ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը: Անվտանգ երրթևեկություն ենք մաղթում վարորդներին»,- ասված է հաորդագրությունում։