1991-ի նոյեմբերից հետո Իրանն առաջին անգամ նավթ է արտահանել Միացյալ Նահանգներ: ԱՄՆ էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ օրական արտահանվում է 33.000 բարել սև ոսկի՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Վերջին անգամ Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ նավթ է արտահանել 1991-ի նոյեմբերին, երբ էներգակրի մատակարարման ծավալը կազմել է օրական 64.000 բարել: