Մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222555 դեպք, որոնցից 212752-ը` առողջացած, 4428-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4294 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1078534 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3084 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք: Ունենք 186 առողջացած և 5 մահվան դեպք: