Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին հետպատերազմյան աջակցության փաթեթ է առաջարկում, որը կազմում է 24.005.000 մլն դոլար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
ԱՄՆ կոնգրեսականների երկկուսակցական կոալիցիան ամերիկյան վարչակազմին բազմիցս կոչ է արել առնվազն 100 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին:
ԱՄՆ վարչակազմի՝ Հայաստանի համար նախատեսված բյուջեն, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում, շատ քիչ է այն հիմնական կարիքների համար, որոնց բախվում են Բաքվի իրականացրած էթնիկ զտման հետևանքով տեղահանված տասնյակ հազարավոր հայեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
ԱՄՆ բյուջեով նախատեսվում է նաև 6.050.000 դոլարի օժանդակության հատկացում Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրամիջոցների տարածման դեմ միջազգային պայքարի համար: