Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին թիմում պահել: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նա հայտնում է, որ Մոուրինյոն մեծ հույսեր է կապում Մխիթարյանի հետ՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդում» մի քանի տարի առաջ նրանց միջև տեղի ունեցած կոնֆլիկտին:
Նշվում է, որ «Ռոման» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին: Հայ կիսապաշտպանը պետք է արագ որոշում կայացնի, քանի որ հունիսին ավարտվում է նրա գործող պայմանագրի ժամկետը: