Այսպես՝ 20 ընկերություն մինչև օրվա վերջ կպատմի՝ ինչպես բիզնեսը հարմարեցնել օնլայն կյանքին ու ինչպես շուկայում դառնալ մրցունակ: «Բի օթոմեյթիդ» ցուցահանդեսին ավտոմատացվող ծառայությունների հեղինակներն են:
Սկսնակների կողքին են նաև Սիլիկոնյան հովտից 50 հազար դոլար ստացած չաթբոթերի հեղինակները, որ արհեստական բանականությամբ, մեսինջերով ավտոմատացնում են սպասարկման ոլորտը:
Օրվա հատուկ հյուրը Ռուբեն Վարդանյանն է. ասում է՝ քաղաքականությամբ չի զբաղվելու, բայց խոստանում է՝ «խելացի» գումար ներգրավել նոր՝ «Ապագա հայկականը» ծրագրով:
Ռուբեն Վարդանյան («Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող, ձեռներեց) - Ես հպարտ եմ, որ այդ ամենը արել ենք փառավոր մարդկանց հետ, դա արել ենք մարդկանց հետ, որոնք հավատացել են, որ հայկական աշխարհի ապագան մենք ինքներս պիտի կառուցենք:
Եվ օրվա ավարտին խելացի ապագա ստեղծելու բիզնես-խորհուրդը՝ սկսնակ գործարարներին:
Գրիգոր Մակիչյան (Be Automated հարթակի համահիմնադիր) - Աշխարհում կան շատ «թափառող փողեր», որոնք պետք է բերել Հայաստան, դրա համար օնլայն բիզնես ստեղծեք ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: