Լյուքսեմբուրգի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց: Եվրոպական երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են: Անհրաժեշտ է անմիջապես թուլացնել լարվածությունը: Շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց»,- նշվում է Լյուքսեմբուրգի արտգործնախարարության էջում: