Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Թբիլիսիում ներկայացրել է «Հանուն Վրաստանի» իր նոր կուսակցությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Գախարիան իր համակիրների հետ նոր քաղաքական դաշինք է ձևավորել: Նրանց խոսքով՝ թիմը ներգրավվելու է բոլոր քաղաքական գործընթացներին: Նախկին մի շարք պաշտոնյաներից բացի, կուսակցությանն անդամակցել է նաև խորհրդարանի վեց պատգամավոր, որոնք ապրիլին դուրս էին եկել իշխող կուսակցությունից: