Կանադայի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր պաշտոնական էջում անդրադարձել է օրերս հայ զինվորների գերեվարմանը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորապես գրել է.
«Կանադան խիստ մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության սրմամբ: Կոչ ենք անում բոլոր խնդիրները հանգուցալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշվում է գրառման մեջ: