Առաջին Հանրապետության օրը Արամ Մանուկյանի արձանի մոտ են հավաքվել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Առաջին Հանրապետության հիմնադրի հիշատակին, ապա արձանի հարակից տարածքում տեղի է ունեցել դաշինքի հանրահավաքը, որին մասնկացել են նախընտրական ցուցակի առաջատարները:
Իշխան Սաղաթելյան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ - Համոզված եղեք, որ հակառակ թշնամու ծրագրին, հայ ազգը չի մահացել: Ինչպես սեպտեմբերի 27-ին այս հրապարակում բոլորս հավաքավեցինք, երդվեցինք, գնացինք սահման և պաշտպանեցինք մեր հայրենիքը, հիմա այստեղ, Արամ Մանուկյանի արձանի առջև պետք է խոստանանք՝ տեր ենք կանգնելու մեր պետականությանը, մեր երկրին՝ համախմբված ուժերով: