ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին կտրամադրվի արձակուրդ՝ համապատասխանաբար՝ մայիսի 31-ից հունիսի 18-ը ներառյալ և հունիսի 2-ից 14-ը ներառյալ:
Որոշման մեջ նշված է, որ Սուրեն Պապիկյանին կփոխարինի ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ռոմանոս Պետրոսյանին՝ ՇՄ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:
Վարչապետի որոշմամբ՝ հունիսի 7-18-ը ներառյալ արձակուրդ կտրամադրվի նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին: Նրան կփոխարինի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: