Մայիսի 19-21-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Վելիկի Նովգորոդ քաղաքում անցկացված՝ Եվրասիական տնտեսական միության երկրների երիտասարդ գյուտարարների միջազգային ասամբլեային:
Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և ագրարային համալսարանների ներկայացուցիչներ:
Պատվիրակության ղեկավարը հյուրերին ներկայացրել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի նոր տեսլականը, հայկական խոստումնալից գյուտեր, նախագծեր և համագործակցության պատրաստակամություն հայտնել։
Նորարարական նախագծերի ցուցահանդեսում հյուրերին ցուցադրվել են տարատեսակ աշխատանքներ:
Ասամբլեայի շրջանակում կանցկացվի Եվրասիական տարածաշրջանի երկրների երիտասարդ գյուտարարների նորարարական նախագծերի միջազգային ցուցահանդես: