ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:
«Մայիսի 28-ը գալիս է մեզ հիշեցնելու, որ անգամ ծանրագույն հարվածներ ստանալուց հետո, միևնույն է, հայ ժողովուրդն ի զորու է շտկել մեջքը, կանգնած մնալ և առաջ նայել։
Մենք պիտի նորից շտկենք մեր մեջքը, կանգնած մնանք և առաջ նայենք։
Շնորհավո՛ր Առաջին Հանրապետության տոնը»,- ասված է Արարատ Միրզոյանի ուղերձում: