Լիտվայի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ: Լիտվայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ շնորհավորանքը տեղադրված է Լիտվայի ԱԳՆ Թվիթերի էջում:
«Շնորհավորում ենք մեր հայ ընկերներին և մաղթում անվտանգ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագա»,- ասված է գրառման մեջ: