Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:
«Շուշիի տանկ-հուշարձանի մոտ նաև մասնակցել եմ Արցախի հերոս, Քարինտակի պաշտպանական մարտերում քաջաբար կռված ու մարտիրոսված Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը:
Փա՛ռք մեր Հայրենիքի հարատևության համար պայքարած բոլոր հերոսներին»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: