Սիրիայի գործող առաջնորդ Բաշար Ասադը չորրորդ անգամ հաղթել է չորեքշաբթի՝ մայիսի 26-ին անցկացված նախագահական ընտրություններում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Ասադը ստացել է ընտրողների 95.1 տոկոսի աջակցությունը: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 14 միլիոն քաղաքացի՝ ընտրելու իրավունք ունեցողների 78 տոկոսը:
Մայիսին Սիրիայի Գերագույն Սահմանադրական դատարանը հաստատեց երեք թեկնածուի մասնակցությունն ընտրություններին՝ ներկա նախագահ Բաշար ալ-Ասադը, ընդդիմադիր Դեմոկրատական ճակատի գլխավոր քարտուղար Մահմուդ Ահմադ Մերիան և Սոցիալիստական կուսակցության անդամ, ժողովրդական հավաքների նախկին նախարար Աբդուլլահ Սալում Աբդուլլահը: Ընդհանուր առմամբ, արշավին մասնակցելու համար ներկայացվել էր 51 հայտ, 48-ին մերժել էին «սահմանադրական և իրավական նորմերին անհամապատասխանության համար»:
Բաշար ալ-Ասադը նախագահ է ընտրվել 2000, 2007 և 2014 թվականների ընտրություններում: Մարտի կեսերին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը հայտարարեցին, որ հրաժարվում են Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները ճանաչել արդար: