ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին կոչ է արել թույլ չտալ պատերազմ Ռուսաստանի ու Չինաստանի դեմ: Այդ մասին հայտնում է Fox News-ը:
Ըստ նրա՝ գերտերությունների միջև խաղաղությունն անդունդի եզրին է: Գեներալը հորդորել է ուշադրություն դարձնել պետությունների հարաբերություններում ստեղծված արտակարգ իրավիճակին և պայմաններ ստեղծել ապագայում պատերազմը կանխելու համար:
Ավելի վաղ Պենտագոնը խոստովանել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը ռազմավարական սպառազինության ոլորտում ԱՄՆ-ից առաջ են: ԱՄՆ ծովակալ Չարլզ Ռիչարդսն ասել է, որ Վաշինգտոնն ի վիճակի չէ զսպել Մոսկվային և Պեկինին: