Գերմանիան պաշտոնապես խոստովանել է, որ իր գաղութացման ժամանակաշրջանում Նամիբիայում ցեղասպանություն է իրականացրել, և հայտարարել է ֆինանսական աջակցության պատրաստակամության մասին՝ գրում է BBC-ն:
20-րդ դարի սկզբին գերմանացի գաղութարարները զանգվածաբար սպանել են հերերո և նամա ցեղերի տասնյակ հազարավոր մարդկանց:
Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը ուրբաթ օրը սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:
«Հաշվի առնելով Գերմանիայի պատմական և բարոյական պատասխանատվությունը, մենք Նամիբիայից և զոհերի սերունդներից ներում ենք հայցում»,- ասել է գերմանացի դիվանագետը:
Մաասը հավելել է, որ Գերմանիան, «ճանաչելով զոհերին հասցրած հսկայական տառապանքները», պատրաստ է աջակցել Նամիբիայի զարգացմանը՝ ավելի քան 1,1 միլիարդ եվրո (940 միլիոն ֆունտ ստեռլինգ, 1,34 միլիարդ դոլար) արժողությամբ ծրագրի միջոցով:
Մաասի հայտարարությունը հնչել է Նամիբիայի հետ հնգամյա բանակցություններից հետո, որը 1884-1915 թվականներին գտնվում էր գերմանական օկուպացիայի տակ:
Այդ ժամանակ այն հայտնի էր որպես գերմանական Հարավ-Արևմտյան Աֆրիկա, իսկ կատարված ոճրագործությունները պատմաբանները բնութագրել են որպես 20-րդ դարի սկզբի «մոռացված ցեղասպանություն»: