Մայիսի 13-ին ու 24-ին «Հայատնտառ» ՊՈԱԿ Գյումրիի անտառտնտեսությունից ոստիկանության Աշոցքի բաժին գրություններ են ստացվել, որ անտառտնտեսության աշխատակիցները ստուգումների ժամանակ հայտնաբերել են ընդհանուր՝ 369 հատ հատված ծառ։ Անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել էին տարբեր տրամաչափի սոճիներ։
Աշոցքի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ անտառտնտեսության տարածքից սոճու 83 ծառը հատել է Բաշգյուղի բնակիչ 62-ամյա մի տղամարդ, իսկ 286 հատը՝ Արփենի գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ:
Նրանք հայտնաբերվել են։ Հետագա միջոցառումներով Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնի մի մասը։ Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: