Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն տարածաշրջանի երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
Այս մասին Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի կովկասյան երեք երկրներ՝ հաստատելու մեր պատրաստակամությունը՝ մասնակցել տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին»,- հայտարարել է Բորելը: