«Ես միանշանակ դատապարտում եմ վերջերս ադրբեջանական ուժերի կողմից հայ զինվորների գերեվարումը: Ադրբեջանի ագրեսիան միայն սրում է առանց այդ էլ լարված իրավիճակը: Ես պահանջում եմ զինվորների արագ վերադարձը»,- ասել է Մենենդեսը Twitter-ի իր գրառման մեջ:
ԱՄՆ-ը շարունակում է իր մտահոգությունը հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով իրադրության սրմամբ:
Հիշեցնենք՝ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն իր հայտարարության մեջ նշել է. «Սահմանի երկայնքով տեղաշարժերը սադրիչ են. կողմերը պետք է վերադառնան նախկին դիրքերը և դադարեցնեն ամրացումը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»: