Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն №1»-ի ստորագրման առաջարկությանը, որով նախատեսվում է երկարաձգել «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների իրականացման և վարկային միջոցների մասհանման ժամկետները:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել Վեդու ջրամբարը 29,4 մլն խոր. մ ընդհանուր ծավալով, ինչի շնորհիվ կկրճատվի ջրառը Սևանա լճից և մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոսի անցնելով տարեկան կտնտեսվի շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ ապահովելով շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը:
Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25 տոկոսով, և փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման կիրառումը։ Այս պահին ընդհանուր առմամբ իրականացվել են ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 71 տոկոսը։