Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի ռասիստական գործունեությանը:
Գրառման մեջ ասվում է. «Որպես ԱՄՆ քաղաքացի և համաշխարհային ակտիվիստ՝ խորհուրդ եմ տալիս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին՝ հստակ հայտարարությամբ հանդես գալ Ադրբեջանի սարսափելի ռասիստական գործունեության, զազրելի «ռազմական ավարի պուրակի» վերաբերյալ և այն մասին, թե ինչպես են նոր սերունդ կրթում հայերի դեմ ռասիստական տեսություններով: Ձեր լռությունը նողկալի է ամերիկահայերի և ամբողջ աշխարհում ռասիզմի դեմ պայքարող ակտիվիստների համար: Դեսպանությունում պետք է լինի մեկը, որը կգիտակցի ձեր որոշ՝ ոչ տեղին գրառումների անտարբերությունը»: