Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան կատարած այցի վերաբերյալ գրառում է կատարել Թվիթերի իր էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական լարվածությանը: Նա մասնավորապես գրել է.
«Ադրբեջանում և Հայաստանում անցկացվել են բուռն քննարկումներ երկկողմ հարաբերությունների և վերջին լարվածությունների թեմայով:
Իրանը մշտապես պնդում է, որ պետք է հարգել տարածքային ամբողջականությունը:
Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների՝ արժանապատիվ փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերելու պատրաստակամությունը:
Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»,-գրառման մեջ նշել է Իրանի արտգործնախարարը: