Հայաստանի հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մինչև 2023 թվականը պայմանագիր է կնքել իսպանական «Կադիսի» հետ։ Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Պաշտպանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա փետրվարին «Տամբովից»: Մայրաքաղաքային ակումբի կազմում նա անցկացրել է 12 հանդիպում առանց փոխարինման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
«Կադիսը» մրցաշրջանն ավարտել է Իսպանիայի առաջնության 12-րդ տեղում: «Աստանան», 13 տուրից հետո վաստակելով 33 միավոր, գլխավորում է ՂՊԼ մրցաշարային աղյուսակը՝ հինգ միավորով առաջ լինելով «Տոբոլից»: