Ֆրանսահայ դարպասապահ Մանուել Նազարեթյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել Մարսելի «Օլիմպիկի» հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը նախատեսված է «1+2» ձևաչափով: 19-ամյա Նազարեթյանը 2019 թվականից է «Մարսելի» համակարգում: Նոր մրցաշրջանում նա հանդես կգա ակումբի երկրորդ թիմում։